Ավստրալուհի Ջեյդ Լոուրենսը ծննդաբերել է հղիության մասին իմանալուց 15 րոպե անց։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կինը մտածել է, որ կույրաղիքն է։

27-ամյա Լոուրենսը իր ընկերոջ՝ Քուրթ Ստյուարտի հետ տեղի հիվանդանոց են եկել մարտի 5-ին։ Կինը բողոքել է փորի շրջանում ուժեղ ցավերից։ «Ես լաց էի լինում և ասում էի Քուրթին, որ ինչ որ բան այն չէ ինձ հետ, և նա որոշեց, որ փորս ուռել է կույրաղիքի պատճառով»,– պատմել է նա։

Սակայն բժիշկները Լոուրենսին հաղորդեցին, որ ինքը հղի է, իսկ ցավերը բացատրվում են ծննդաբերական կծկումներով։ 15 րոպե անց նա ծննդաբերեց առողջ տղայի, ում Ջաքս անվանեցին։ Սա զույգի երկրորդ երեխան էր, նրանք արդեն երկու տարեկան դուստր ունեին։ Նրանք խոստովանել են, որ մինչև հիմա չեն կարողանում դուրս գալ շոկային վիճակից, սակայն շատ երջանիկ են։

Լոուրենսի խոսքերով՝ հղիության ախտանիշներ նա չի ունեցել, իսկ վերջին ամիսներին արած հղիության թեսթերը բացասական են եղել։ Բացի այդ նա ձվարանների պոլիկիստոզ ունի, որի դեպքում շատ կանայք դժվարությամբ են հղիանում և տանում հղիությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել