Ներկայացնում ենք 5 պարզ և արդյունավետ խորհուրդ, որոնք կսովորեցնեն ճիշտ խնամել մազերը:

1. Կանաչ թեյը՝ փայլուն մազերի համար
Հակաօքսիդանտների, С և Е վիտամինների, В5 պրովիտամինի և պանթենոլի շնորհիվ կանաչ թեյն իդեալականորեն հարմար է մազերի ամրացման համար: Նաև կօգնի գլուխ հանել խճճված մազերից և կկանխի մազաթափությունը: Որպեսզի մազերը սկսեն փայլել, պետք է դրանք լվալ ֆիլտրացված թեյի և մի քանի կաթիլ կիտրոնի խառնուրդով:

2. Ձիթապտղի յուղը՝ մազերի խորը սնուցման համար
Շատ օգտակար է: Խոնավեցնում է, փափկեցնում, միաժամանակ ազդում է որպես հակաօքսիդանտ՝ վերականգնելով մազերը և դրանց ստիպելով փայլել: Մազերը պետք է լավ լվալ յուղով, հետո ծածկել լոգանքի գլխարկով: Մեկ ժամ սպասեք, հետո գլուխը լվացեք սովորական ձևով շամպունով: Ձիթապտղի յուղի տհաճ հոտը նվազեցնելու համար կարելի է դրա մեջ մի քանի կաթիլ լավանդայի կամ էվկալիպտի եթերայուղ ավելացնել:

3. Գարեջուրը՝ ծավալի համար
Հարուստ է սննդանյութերով և սպիտակուցով, որը մեծացնում է մազերի ծավալը, ուժ և փայլ կհաղորդի: Ավելի լավ արդյունքի համար պետք է գլուխը լվալ ոչ միայն գարեջրով, այլև դրան մի քանի կաթիլ լայմի հյութ ավելացնել:

4. Ծովի աղը՝ մազերի կենդանության համար
Իր մեջ պարունակվող տոնուս հաղորդող և հականեխիչ հատկություների, մեծաթիվ հանքանյութերի և վիտամինների շնորհիվ ծովի աղը կենդանություն է հաղորդում մազերին, վերացնում է մաշկի դյուրագրգռությունը և վերականգնում է ծավալը: Օգտագործեք ծովի աղ աերոզոլում՝ խառնելով 1 բաժակ տաք ջուր, 2 ճ/գ աղ և 1 թ/գ ալոե վերա:

5. Կարմիր սոխը՝ մազերի ամրացման համար
Կարմիր սոխի հյութը հայտնի է մազաթափության դեմ իր արդյունավետությամբ, քանի որ զգալիորեն նպաստում է արյան շրջանառությանը և արդյունավետորեն սնուցում է մազի ֆոլիկուլները: Պետք է կարմիր սոխի հյութը քամել, հետո ներմերսել գլխամաշկի մեջ: Հետո սպասեք 20 րոպե և լավ լվացեք գլուխը: Պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական մեկ անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել