Արա, այ փողապաշտ անասուններ, որ աշխարհը միայն փողի վրա դրված լիներ, ոչ Մոցարտ կծնվեր, ոչ էլ Թումանյան, ոչ Վոլտեր, ոչ էլ Պասկալ...
Կծնվեին ձեր նման դեգեներատներ, որոնց Աստվածը միայն ԼԱՓԸ կլիներ:
Իսկ Աստված այդպես չի պլանավորել, նա ամենավերևում դրել է ստեղծող միտքը և ամեն ինչ դրան ենթակա սարքել: Իսկ ամենաներքևում դրել է ձեզ` սպառող ցածրակարգերիդ: 
Իսկ դուք դեմ եք գնում Աստծո օրենքներին, դուք, աղբարկղային ուղեղով ազգի խայտառակություններ, որ ելել եք ազգի շալակը, լափում, լափում, լափում եք, որովհետև դրանից զատ ոչինչ չգիտեք, որովհետև դուք ոտքից գլուխ ստամոքս եք, որի երկու ծայրերին խողովակներ են ու վերջ:
Իջեք այդտեղից, ճանապարհ տվեք ստեղծագործ մտքին, մի կաշկանդեք նրա ընթացքը, քանի որ ամեն ինչ իր տեղում պետք է լինի... 
Այլապես...
Եթե ոչ, ապա կկործանվեք, կոչնչանաք, չեք հասցնի վայելել ձեր երանելի լափը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել