Հին ժամանակներից, տարբեր ժողովուրդներ թիթեռներին կապում էին բարձրագույն գաղտնիքների հետ: Հին Հունաստանում մարդիկ ենթադրում էին, որ մահվանից հետո մարդու հոգին վեր է ածվում թիթեռի: Սև ֆոնն իրենից ներկայացնում է մթությունը, որը պատում է Ձեզ և խանգարում արտահայտել Ձեր մտքերն ու զգացմունքները: Ձեր ընտրությունը կօգնի խուսափել մթությունից և լույս գտնել Ձեր կյանքում:

Թիթեռ 1 – Սահմանափակման խորհրդանիշ

Դուք անընդհատ պայքարում եք ազատության համար: Ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է Ձեզ արտահայտել Ձեր մտքերն այնպես, ինչպես կցանկանայիք: Դուք չեք կարողանում դրսևորել Ձեզ, որովհետև շատ հաճախ Ձեզ չեն նկատում:

Թիթեռ 2 – Անկարգության խորհրդանիշ

Դուք միշտ կանգնում եք երկու աշխարհների արանքում: Անընդհատ ճնշվածություն եք զգում: Դուք շատ հաճախ եք կանգնում կարևոր և լուրջ որոշումների առաջ:

Թիթեռ 3 – Փոփոխությունների խորհրդանիշ

Ձեզ դժվար է տրվում փոփոխություններ մտցնել սեփական կյանքում և դուք հաճախ եք հրաժարվում նոր բաներից: Դուք վայելում եք հարմարավետությունը: Բռնվեք անհայտից և փորձեք Ձեր կյանքը փոխել դեպի լավը:

Թիթեռ 4 – Գաղտնիքների խորհրդանիշ

Դուք մեծ գաղտնիք եք թաքցնում Ձեր կյանքում: Այդ մեծ գաղտնիքը տանջում է Ձեզ ներսից: Դուք պետք է լինեք խիզախ, որպեսզի ազատեք Ձեզ գաղտնիքներից և վայելեք կյանքն ու հանգստությունը:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել