Tert.am-ը գրում է.

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության (Россельхознадзор) մասնագետները Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի բեռների տերմինալում առգրավել են Հայաստանից ուղարկված 250 կգ ելակ, այս մասին տեղեկացնում է forpost-sz.ru-ն:

«Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ստուգման ընթացքում ելակի խմբաքանակի մեջ հայտնաբերվել են վնասատուներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման էին ծաղկային թրիպսի:

Նշվում է, որ լաբորատոր հետազոտությունը հաստատել է ելակի մեջ վնասատուների առկայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել