Իսկ դուք գիտեի՞ք, որ արքայազններ Ուիլյամը և Հարին քույր ունեն: Ներկայացնում ենք թագավորական ընտանիքի հարազատներին, որոնց մասին մամուլում հաճախ չեն խոսում:

Լորա Լոպեսն արքայազնների հարազատ քույրը չէ, այլ` խորթ: Նա Կորնուոլի դքսուհի Կամիլայի դուստրն է սպա Էնդրյու Փարքեր-Բոուլզի հետ առաջին ամուսնությունից: Նա իր ազգանունը Լոպես է փոխել ամուսնությունից հետո, հիմա աշխատում է որպես արվեստի կուրատոր:

Կամիլայի երեխաներն առաջին ամուսնությունից տեղեկություն չեն տարածում իրենց անձնական կյանքի մասին և շատ հազվադեպ են մասնակցում միջոցառումների:

Ըստ ամենայնի, Լորան և եղբայրը լավ հարաբերություններ ունեն արքայազնի և թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել