«Սերժ Սարգսյանը ՀՀԿ կանանց խորհրդի հետ ծաղկաձորյան հան­դիպման ժամանակ երկու կարևոր հայտարարություն է արել: Ի պա­տասխան իր ապագային վերաբերող  հարցին՝ նա բավականին սիմվոլիկ է պատասխանել. «Մինչև 2021-ը՝ ՀՀԿ համագումար, ես լինելու եմ ՀՀԿ առաջնորդը, ոչ մի ծրագիր այս պահին չունեմ: 39 օր դեռ կա, վերջին շաբաթում կասեմ, թե ինչ եմ անելու»: Ընդհանրապես՝ նրանք, ովքեր հետևում են հայաստանյան ներքաղաքական կյանքին, զգացած կլինեն, որ Սերժ Սարգսյանի գործելաոճն ունի մի յուրահատկություն՝ կարևոր բաներն ասել անկարևոր վայրերում: Ասվածն ապացուցող նախադեպեր՝ որքան ուզեք, երբ «Բազեի» կամ կուսակցական-քաղաքական դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ արվել են հայտարարություններ, որոնք կա­րևոր են եղել: Այս դեպքում էլ նույն մարտավարությունն է կիրառվել:

 

Եթե փորձենք վերլուծել Սերժ Սարգսյանի ասածը, այն կարող է մեկնաբանվել այսպես, մինչև 2021թ., երբ տեղի կունենա ՀՀԿ նոր համագումարը, կուսակցական ղեկավար կազմում փոփոխություններ չեն կատարվի, և ինքն ամեն դեպքում դեռ առաջիկա չորս տարիներին իր ձեռքում կպահի Հանրապետակա­նի սանձը:

Անդրադառնալով արդեն նրա խոսքի երկրորդ հատվածին, որն, ըստ էության, նախագահության երկրորդ ժամկետի պաշտոնավար­ման ավարտից հետո իր անելիքին է վերաբերում, որը նաև կարող է վերաբերել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է առաջադրվել հանրապետության վարչապետի պաշտոնի համար՝ իշխող քաղաքական մեծամասնությունից, Սերժ Սարգսյանը պարզորոշ հասկացրել է, որ ինտրիգն առնվազն մեկ ամիս դեռ ձգելու է և կասի առնվազն ապրիլի 1-8-ն ընկած ժամանակահատվածում: Եթե անկեղծ ասենք՝ սա ևս Սերժ Սարգսյանի սիրած գործելաոճն է: Այսպես նա շոշափում է հանրային տրամադրությունները, ներսից ու դրսից փչող քամիների ուղղությունը և ուժգնությունը՝ հասկանալու, թե ով ինչ է շնչում և արտաշնչում, և ապա միայն ասում իր խոսքը»,-գրում է թերթը:          

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել