Panorama.am-ը գրում է.

Ուտել և խոսել, այսինքն` ազատված լինել սովից ու բռնաճնշումներից: Ահա այն երկու հիմնական նպատակները, որոնք ըստ լեհ հայտնի քաղաքագետ Ադամ Պշևորսկու, պետությունները հետապնդում են քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնելիս: Բարեփոխումների հրամայականն առանձնահատուկ կարևորություն ունի համակարգային անցումի փուլում գտնվող պետությունների համար, որոնց հռչակած նպատակներն են ժողովրդավարական հասարակարգի ստեղծումը և անցումը շուկայական տնտեսության:

Հայաստանը ևս անկախությունից ի վեր գտնվում է շարունակական բարեփոխումների մեջ, որոնք ներառում են հանրային կյանքի գրեթե ողջ սպեկտրը: Եվ չնայած այդ երկարատև ու բավականաչափ ռեսուրսներ պահանջող բարեփոխման գործընթացին` Հայաստանում մշտապես արդիական ու պահանջված կարգախոսներից է մնում փոփոխություններ կատարելու կոչերը՝ ներառյալ կտրուկ, համակարգային և արմատական:

Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը մշտապես հանդես են գալիս նորամուծությունների ու նորարարական լուծումների ներդրման, համակարգաստեղծ ու ռեժիմ փոփոխող բարեփոխումների կոչերով, որոնք մեծ աջակցություն են վայելում հանրային լայն շրջանակներում: Այս ամենով հանդերձ՝ հասարակության մեջ ու նաև պետական ապարատում նկատելի է ինչ-որ առումով իռացիոնալ դիմադրություն ցանկացած բարեփոխման նկատմամբ: Եվ այստեղ խոսքը չի վերաբերում միայն մեծածավալ ու քաղաքական մեծ նշանակություն ունեցող փոփոխություններին, ինչպիսիք են ասենք, սահմանդրական կամ բանակին առնչվող բարեփոխումները: Շատ ավելի պարզ, առաջին հայացքից  աննշան թվացող կարգավորումներ մեծ դիմադրությամբ ու հանրային քննադատությամբ են ընդունվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել