Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը չամուսնացած իգական սեռի քաղաքացիների թիվը նվազեցնելու և բնակչության բնական աճին նպաստելու նպատակով նախաձեռնել է աջակցության հատուկ ծրագիր երկրորդ անգամ ամուսնության պատրաստ տղամարդանց համար: Ըստ այդմ` այն տղամարդիկ, ովքեր պատրաստակամություն կհայտնեն ամուսնանալ երկրորդ անգամ, պետության աջակցությամբ կապահովվեն ճիշտ այնպիսի բնակարանային պայմաններով, ինչպիսին արդեն ունեն առաջին կնոջ հետ համատեղ ընտանեկան կյանքում:
ԱՄԷ-ում անցկացված սոցիալական հետոզոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ հենց բնակարանային պայմանների անմատչելիությունն է հիմնական պատճառը, որը հետ է պահում տղամարդկանց երկրորդ անգամ ամուսնանալու մտքից: Իսկ մինչ վերոնշյալ նախաձեռնությունը բազմակնությանը նպաստելու նպատակով պետության կողմից առաջարկվում էր երկրորդ կնոջ համար առանձին բնակարանային պայմաններ ստեղծել առաջին կնոջ տանը, ինչը հետագայում գնահատվեց որպես ոչ արդարացի լուծում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել