Ավելի շուտ կհավատամ, որ Շառլ Ազնավուրը միամիտ մարդ է, քան կհավատամ, որ նա ծախվել է: Մեկուկես տարի առաջ Ազնավուրը ասել էր, որ ներկայումս Հայաստանում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում, կառավարությունը երկիրը զրկում է երիտասարդությունից, որ նա մաֆիոզական պատմություններ գիտի, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա..., իսկ մի քանի շաբաթ առաջ նույն Ազնավուրը շնորհավորական ուղերձ է հղում Սերժ Սարգսյանին` «նախագահ ընտրվելու» կապակցությամբ: 

Հիմա, ես ավելի շուտ կհավատամ, որ Ազնավուրը միամիտ մարդ է, ու հաջողվել է նրան համոզել, որ Սերժ Սարգսյանը կապ չունի Հայաստանում իրականացվող ներքին ցեղասպանության հետ, քան կհավատամ, որ Ազնավուրը ծախվել է Սերժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել