30-ամյա Կառլի Բիները Տե-Վուդլոնդսից է: Նա Instagram-ում ակտիվ կերպով հրապարակում է լուսանկարներ և տեսանյութեր, ուր զբաղվում է յոգայով և միևնույն ժամանակ կրծքով կերակրում իր երեխային:

Երեք երեխաների մայրը յոգայով սկսել է զբաղվել երկրորդ զավակի լույս աշխարհ գալուց հետո: Կառլին ասում է, որ յոգայով զբաղվելն իրենց օգնել է զերծ մնալ ծննդաբերությունից հետո դեպրեսիայից, որն ինքն ունեցել է առաջին երկու երեխաների ծնվելուց հետո: Նա նաև համոզված է, որ յոգան իրեն օգնել է խնդիրներ չունենալ կրծքագեղձերի և կանացի առողջական բարդությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել