168.am-ը գրում է․
Չինաստանը 2018 թվականին պաշտպանական ծախսերը կավելացնի 8,1 տոկոսով՝ մինչեւ 1,11 տրլն յուան (մոտավորապես 175 մլն դոլար): Այդ մասին հաղորդվում է կառավարության աշխատանքի վերաբերյալ զեկույցում, որը մարտի 5-ին հրապարակվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանում:
Չինաստանի պաշտպանական բյուջեն իր ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի ռազմական ծախսերից հետո: 2017 թվականին այն ավելացվել էր 7 տոկոսով եւ պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել 1 տրլն յուանի նշագիծը՝ հասնելով 1,044 տրլն յուանի (մոտավորապես 151,97 մլրդ դոլար): Միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ SIPRI-ն, ենթադրում են, որ Չինաստանն էականորեն նվազեցնում է ռազմական բյուջեին վերաբերող պաշտոնական տվյալները, իսկ նրա իրական պաշտպանական ծախսերը կարող են բարձր լինել 25-50 տոկոսով: