Panorama.am-ը գրում է.

2018 թվականի փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 7.5% և 2.0% գնանկումը:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 4.2%, իսկ 2018թ. հունվարի համեմատ` 7.5% գնանկում:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.2% գնաճ, իսկ 2018թ. հունվարի համեմատ`0.5% գնակում, ինչին մեծապես նպաստել է ձվի 3.1% գնանկումը:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ այս տարվա փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ գրանցվել է 9.5%, իսկ 2018թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնանկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել