Tert.am-ը գրում է.

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկում է փոխել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը:

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ Հարությունյանը նշեց, որ փոփոխության համաձայն՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից էականորեն կամ պարբերաբար խախտվել են իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, և կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ այդ խափանման միջոցի կիրառումը կամ խափանման այլ միջոց կիրառելն այլևս բավարար չեն նրա կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ գործողության կատարումը կանխելու համար:

Նախարարը նշեց, որ հաշվի են առնվել ԵԱՀԿ-ի կողմից մշակված նախապայմանները, որոնք հիմք պետք է հանդիսանան կալանքը կիրառելու համար:

«Մենք չենք կապում այս կարգավորումը ազատազրկման ժամկետի հետ: Եթե կան դեպքեր, որ անգամ ազատազրկումը Քրեական օրենսգրքով մեկ տարուց պակաս է նախատեսված, և մարդու նկատմամբ կիրառվել է որևէ այլ խափանման միջոց, օրինակ` ստորագրություն չհեռանալու մասին, և անձը խախտում է այդ խափանման միջոցը, ապա պետք է համոզմունք առաջանա, որ այն այլևս արդյունավետ չէ, ու կան հիմքեր՝ ենթադրելու, որ անձը կկատարի առաջին մասով նախատեսված որևէ գործողություն»,- նշեց Դ. Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել