Armtimes.com-ը գրում է.

Մոսկվայում տեղումնառատ եղանակն ու եղանակային ռեկորդները շարունակվում են:Երեկ գիշերվանից սկսած առատ ձյունը դարձել է վերջին 68 տարիների տեղումներից ամենաառատը՝ մարտ ամսվա համար: Այս մասին տեղեկացնում է «Фобос»  օդերեւութաբանական կայանը:Ձյունը տեղում է մանր, բայց առատ, ոչ թաց փաթիլներով, մայթերին գրեթե կես մետրանոց ձյան ծածկույթ է տեղացել, Մոսկվայի փողոցներում մայրաքաղաքի ձյունամաքրիչ ողջ տեխնիկան է: Մոսկվայի քաղաքապետարանը հորդորել է վարորդներին՝ հնարավորության դեպքում չօգտվել սեփական մեքենաներից:Ռեկորդային ցուրտ ձմեռվա ջերմաստիճանը պահպանվում է նաեւ գարնան այս օրերին, ձյունն ուղեկցվում է նաեւ ուժգին քամով:Ձյան տեղումները, ըստ կանխատեսումների, պետք է դադարեն այսօր, սակայն նոր թափով կսկսվեն մարտի 8-ին: Իսկ ձյան դադարից հետո մարտին սաստիկ ցրտեր են սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել