Panorama.am-ը գրում է.

Հայաստանի լողորդները նոր մրցաշրջանը սկսել են հունվարի 8-ից՝ լողավազաններն աշխատելու առաջին օրվանից: Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ հավաքականները մարզվում են  օրը երկու անգամ. առավոտյան՝ Գրանտ սպորտի և Ռեբոկի լողավազաններում, որոնց ղեկավարության հետ պայմանավորվածություն կա և երեկոյան՝ իրենց ակումբներում.

«Մարզական միջոցառումների օրացուցային պլանի առաջին մեկնարկն ապրիլ ամսին է: «ԴԴԴ» մարզահամալիրում ավանդաբար կանցկացվի երեխաների լողի բաց առաջնություն, որին կմասնակցեն հանրապետության պատանի լողորդները բոլոր ակումբներից (2003 թ. ծնված և փոքր):

Ապրիլի 26-28-ը Գրանտ սպորտի 50 մ լողավազանում կանցկացվի ՀՀ լողի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով կթարմացվի հավաքական թիմերի կազմը եւ կընտրվեն այն լավագույն մարզիկները, որոնք մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի պատանիների և մեծահասակների առաջնություններում, Արգենտինայում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում եւ աշխարհի մեծահասակների առաջնությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել