Կյանքն առանց կորուստների երբեք չի լինում: Նման ժամանակ սկսում է թվալ, որ այլևս ուժ չկա ապրելու, որ այլևս հնարավոր չէ տանել բոլոր անհաջողություններն ու անախորժությունները:

Այն մարդիկ, ովքեր կարողացել են դժվար ժամանակահատվածում ուժ գտնել, փորձում են խորհուրդ տալ, թե ինչը կկարողանա օգնել, երբ ամեն ինչ կորած է թվում:

Անցյալը մնում է անցյալ: Ամցյալում եղածին կառչած մնալը միայն ուժ ու էներգիա է խլում: Պետք է հիշել, որ դուք և ձեր անցյալը նույն բանը չեք: Դուք այն եք, ինչ դուք անում եք, մտածում, զգում: Մի կորցրեք ձեր ուժերը անցյալի վերաբերյալ ափսոսանքների ու մտքերի վրա:

Յուրաքանչյուր դժվար իրավիճակում հարկավոր է պատասխանատվություն վերցնել ձեր բարեկեցության համար: Մի թույլ տվեք այլ մարդկանց ձեր փոխարեն որոշումներ կայացնել, յուրաքանչյուր քայլ պետք է լինի միայն ձեր իսկ որոշմամբ: Եվ եթե անգամ ձեր տարբերակը չհամընկնի շրջապատողների կարծիքին, հիշեք, որ դա ձեր կյանքն է, և դուք եք պատասխանատու:

Մարդիկ բոլորն են սխալական, և վատ իրավիճակում հայտնվելու ժամանակ շատերը, իմանալով այդ պարզ ճշմարտությունը, սկսում են տանջել իրենց: Դա ոչինչ չի փոխելու, ավելի լավ է ուղղել սխալն ու առաջ գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել