operativ.am-ը գրում է

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ազգությամբ 2 հայի Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանի դատավորներ է նշանակել: Այս մասին տեղեկանում ենք Գլենդելի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Գլենդելից 46-ամյա Արմենուհի Հաշվանյանը և Լոս Անջելեսից 43-ամյա Մայքլ Ամերյանը նշանակվել են Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավորներ:

Հաշվանյանը 2005 թվականից Լոս Անջելեսի շրջանում շրջանային դատախազի տեղակալ է եղել: Ամերյանը 2003-ից Լոս Անջելեսի դատախազությունում զբաղեցրել է քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել