Pnorama.am-ը գրում է.

Ալի Աբասը 12 տարեկան էր, երբ 2003-ին Բաղդադում ավիահարվածների հետևանքով մահացան ընտանիքի 16  անդամները, ինքը կորցրեց երկու ձեռքը: Բրիտանական Dailymail-ն այսօր ավետում է՝  27-ամյա Աբասը հայր է դարձել:

Որդու՝ Յուսուֆի ծնունդը նա երազ է համարում, որի մասին չէր էլ կարող մտածել կյանքի համար պայքարի տարիներին: 15 տարի առաջ սարսափելի դեպքից հետո նա 2010 թվականին տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, քաղաքացիություն ստանում:

«Իմ ամենադժվար պահերին ես երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր հայր եմ դառնալու: Յուսուֆը հիմա իմ կյանքն է, իմ  ընտանիքը, նրա թևերն իմ թևերն են: Այս պահից սկսած ամեն օր ես հաճույքով հետևելու եմ նրան ու նրա այն արածներին, որոնք ես երբեք չեմ կարողանա անել: Բայց միաժամանակ լինելու եմ  նրա համար օրինակելի կերպար: Ես ձեռքեր չունեմ, որ նրան գրկեմ, փաթաթվեմ, կերակրեմ: Բայց մենք միշտ միասին ենք պառկում, կողք կողքի, ես այդպես կարողանում եմ համբուրել նրան»,-պատմել է Աբասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել