Մի անգամ մի քանի ընկերուհի գնացել էին լողափ՝ ամառային հանգստի: Մի քանի օր հաճելի ժամանակ անցկացնելուց հետո՝ վերադարձի նախօրեին, նրանցից մեկը ոսկյա մատանի գտավ լողափում: Որոշեցին վերցնել գտածոն ու հետո համացանցում փորձել գտնել տիրոջը:

Գնացքով վերադարձի ճանապարհին նրանց ընկերակցում էր նաև տարեց կին, ում որդին մորը հանգստի տոմս էր նվիրել: Կինը հիացած պատմում էր իր ամառային ժամանցի մասին, միայն մեկ բանից սկսեց դժգոհել: Լողափում նա անզգուշորեն կորցրել էր ամուսնական մատանին, որ դեռ մինչև հարսանիքն իր հանգուցյալ ամուսինն էր նվիրել:

Կինը նկարագրում էր հենց գտնված մատանին: Աղջիկներից մեկը, չդիմանալով հուզիչ սիրո պատմությանը, պայուսակից հանում է մատանին և դնում կնոջ առջև: Կինն ուրախությունից սկսում է արտասվել: Նրանք փոխանակվում են հեռախոսահամարներով և պայմանավորվում հանդիպել:

Մի քանի օր անց աղջիկների վարձած բնակարան է գալիս մի տղամարդ, ով, հետո պարզվում է, մատանին կորցրած կնոջ որդին էր:

Նա եկել էր մոր մատանու համար շնորհակալություն հայտնելու՝ աղջիկներին նվերներ տալով: Տղամարդը ստիպեց աղջիկներին իր հետ գնալ ոսկյա իրերի շուկա և մատանիներ ընտրել: Իսկ ահա կարճ ժամանակ անց նրանցից մեկը սկսեց հանդիպել տղամարդու հետ:

Այնպես որ, ուշադիր եղեք, երբ մեկնում եք հանգստի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել