Ներկայացնում ենք սև պղպեղի 7 զարմանալի հատկություն:

1. Մարսողության նորմալացում
Լավացնում է մարսողական տրակտի աշխատանքը՝ կանխելով փորլուծության, փորկապության, ծակոցների առաջացումը: Սև պղպեղը նաև կանխում է առատ գազարտադրությունը, օգնում է սննդամթերքի ավելի լավ յուրացմանը:

2. Շնչառական գործառույթի լավացում
Սև պղպեղը կարող է լավացնել մրսածություն, հազ, սինուսիտ, քթի խցանում ունեցող մարդկանց վիճակը: Օգնում է շնչուղիներն ազատել լորձից, մնացորդներից: Հրաշալի օգնական է բրոնխիալ ասթմայի բուժման և կանխարգելման գործում:

3. Հակաբակտերիալ պաշտպանություն
Սև պղպեղը չի կարող փոխարինել հակաբակտերիալ դեղամիջոցներին, բայց օրգանիզմի հակամիկրոբային պաշտպանության խթանումը դրականորեն է ազդում առողջության վրա:

4. Հակաօքսիդանտ ազդեցություն
Օգնում է չարորակ նորագոյացությունների, սրտանոթային համակարգի հիվանդությունների և լյարդի պաթոլոգիայի բուժման և կանխարգելման գործում:

5. Ճանաչողական գործառույթների բարելավում
Կանխում է հիշողության և այլ ճանաչողական գործառույթների վատացումը: Դրական ազդեցություն ունի նաև Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի և օրգանիզմի տարիքային փոփոխությունների և ազատ ռադիկալների թունավոր ազդեցության հետ կապված այլ հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում:

6. Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոցերի բուժում
Ուսումնասիրությունների համաձայն՝ սև պղպեղը հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկությունների շնորհիվ կարող է նվազեցնել ստամոքսի լորձաթաղանթի վնասումը և կանխել խոցերի ձևավորումը:

7. Մաշկի վիճակի լավացում
Գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ սև պղպեղը պայքարում է վիտիլիգոյի դեմ, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել