Ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի նոր՝ «Արթնացիր» ֆիլմը մեծ էկրաններին է: Բազմաժանր երիտասարդական դրամայի մասին BlogNews.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է: Երեկ ներկա ենք եղել ֆիլմի փակ դիտմանը, զրուցել ռեժիսորի և դերասանների հետ, լսել նրանց՝  որպես շարքային հանդիսատեսի կարծիքներն ու գնահատականները: Երեկոյի հայտնի հյուրերին ու հետաքրքիր դրվագները ներկայացնում ենք ֆոտոշարքով:  

«Արթնացիր»-ի պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում: Ֆիլմը դիտելու էին եկել կինոմաններ, ինչպես նաև հայտնի մարդիկ, որոնց թվում էին՝ Աշոտ Ղազարյանը՝ կնոջ հետ, Ալեքսանդր Խաչատրյանը, Էրիկ Անթառանյանն ու կինը և այլք:

Հետաքրքիր շրջադարձեր, հոգեբանական ապրումներ, պայքար, սեր, ու այդ ամենի կիզակետում՝ երիտասարդ հերոսներ։ Ֆիլմի սյուժեն հետևյալն է․ գլխավոր հերոսը` Կարենը, հաջողակ ճարտարապետ է, ով մտադրված է ամուսնության առաջարկություն անել իր ընկերուհուն` Լիլիթին, սակայն պատահական հեռախոսազանգը փոխում է բոլորի պլանները, և այն, ինչ թաքցնում է Լիլիթը, ֆիլմի ընթացքում աստիճանաբար սկսում է բացահայտվել։  «Արթնացիր»-ը բազմաժանր համամարդկային ֆիլմ է, որը, ռեժիսորի խոսքով, աշխարհագրական սահմաններ ու սահմանափակում չի ճանաչում: Գլխավոր դերերում են Տիգրան Նալչաջյանը, Օֆելյա Հարությունյանը և Միլենա Ավանեսյանը:

IMG_ (11) copyIMG_ (6) copyIMG_ (10) copy1 ժամ 30 րոպե տևողությամբ կինոժապավենը մի շնչով դիտելուց հետո BlogNews.am-ը զրուցեց ռեժիսոր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի հետ, ով փորձեց կողքի մարդու աչքով գնահատական տալ կատարած աշխատանքին. «Պրեմիերային հուզմունքը շատ է լինում, և ադեկվատ գնահատական տալը դժվար է: Ես եմ էկրանին, ես եմ նկարել, ու ֆիլմում իմ դերասաններն են: Էմոցիոնալ պահեր կան, որոնք պետք է անցնեն, որ կարողանամ ավելի հեշտ խոսել: Ինձ ավելի հետաքրքիր է ուրիշների կարծիքը, քանի որ այսօր շատ կարևոր մարդիկ են հավաքված, և յուրաքանչյուրի արձագանքը ոգևորող է: Ասում են՝ լուսավոր, դրական, հետաքրքիր սյուժեով դաստիարակչական ֆիլմ է: Մենք արել ենք այնպես, որ գրավիչ չդառնան ֆիլմի այն արարքները, որոնք անում են բացասական հերոսները: Մենք դրականը սիրով լեցուն ենք ներկայացրել, որպեսզի դա լինի գրավիչ: Ինձ դուր եկավ ֆիլմի գեղեցիկ կադրային աշխատանքը և դերասանների բնական խաղը: Այսօր էլ եմ նույնը ասելու, վաղն էլ նույնը կասեմ, իսկ ընդհանուր ընկալման տեսանկյունից ինձ մի քանի օր դեռ պետք է»,- ասաց Տիգրանը:

IMG_ (16) copyIMG_ (14) copyIMG_ (18) copyԴերասանուհի Միլենա Ավանեսյանը ևս չի շտապում եզրակացություն անել՝ ստացվել են ֆիլմն ու իր դերասանական խաղը թե ոչ: Դերասանուհին միշտ քննադատորեն է վերաբերվում իր աշխատանքին, ու այս անգամն էլ բացառություն չէ. «Իրականում հիմա միայն դրական կարծիքներ եմ լսում, բայց դա ինձ չի խանգարում քննադատորեն մոտենալ իմ աշխատանքին: Ես ավելի շատ վախենում էի նրանից, որ Լիլիթի կերպարը և ես՝ որպես մարդ, ընդհանրապես ոչ մի աղերս չունենք, ու գուցե չստացվեր: Սակայն ինչ որ ցանկացել եմ փոխանցել հանդիսատեսին կերպարային առումով, հաջողվել է, բայց, իհարկե, կարող էի ավելին: Առողջ աշխատանքային մթնոլորտ է եղել նկարահանման հրապարակում, քանի որ մենք Տիգրանի հետ ավելի շատ ընկերներ ենք, քան գործընկերներ»:   

Ֆիլմն անկեղծ է ու կարող է հուզել հանդիսատեսին՝ համոզված է դերասանուհին. «Յուրաքանյուրը կարող է գալ ու ինչ-որ բան մտածելով դուրս գալ կինոթատրոնից: Սա, իմ կարծիքով, արդեն իսկ խոսում է ֆիլմի ստացված լինելու մասին: Ես ինքս, օրինակ, սիրով կդիտեի անկեղծ երիտասարդների մասին պատմող այս ֆիլմը, եթե անգամ գլխավոր դերակատարը չլինեի»,- եզրափակեց Միլենան:

IMG_ (1) copyIMG_ (2) copyIMG_ (3) copyIMG_ (4) copyIMG_ (17) copyIMG_ (21) copy

IMG_ (20) copy
IMG_ (15) copy
IMG_ (13) copy
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել