«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցական որոշակի շրջանակներ կարծում են, որ երկարատև կոալիցիայի համար պետք է իրենց տրվի մեկ ամբողջ մարզ՝ համայնքների ղեկավարներով հանդերձ։

Մեզ հասած տեղեկություններով՝ խոսքը Շիրակի մարզի մասին է, որտեղ արդեն մի քանի ամիս է, ինչ բավական ակտիվ աշխատում է դաշնակցական նոր մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ներգրավելով բազմաթիվ ծրագրեր մարզի զարգացման համար, նաև ՏԻՄ վերջին ընտրություններում հաջողվեց ՀՀԿ-ի լուռ համաձայնությամբ բավական ամրապնդել սեփական դիրքերը խոշորացված համայնքներում։

Ըստ որոշ խոսակցությունների՝ Դաշնակցությանը կարող է անցնել նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնը. քաղաքում համառորեն լուրեր են տարածվել այն մասին, որ Սամվել Բալասանյանը պաշտոն է ստանալու Չինաստանում, ինչը կնշանակի, որ ավագանին նոր քաղաքապետ կընտրի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել