«ՀՀ պաշտպանության նախարարու­թյունը 430 հազար դրամի համար դա­տի է տվել կրծքանշանների մատակա­րարմամբ զբաղվող ընկերությանը: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրա­թերթին հայտնի դարձավ, որ ՊՆ-ն փետրվարի 26-ին դիմել է Երևան քա­ղաքի դատարան՝ պահանջելով «Մակսիմ» ՍՊԸ-ից գանձել վերոնշյալ գու­մարը:
 
Պարզվում է՝ ՊՆ-ն կրծքանշան­ներ է պատվիրել ընկերությունից, գու­մարը փոխանցվել է, բայց կրծքանշանները տեղ չեն հասել: Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին ՊՆ-ն 17 մի­լիոն 40 հազար դրամի կրծքանշաններ գնելու պայմանագիր էր կնքել «Մակսիմ» ՍՊԸ-ի հետ:
 
Խոսքը 500 հատ «Մարշալ Բաղրամյան», 500 հատ «Անդրանիկ Օզանյան», 500 հատ «Գարեգին Նժդեհ», 700 հատ «Վազգեն Սարգսյան», 1000 հատ «Ծովա­կալ Իսակով», 200 հատ «Ռազմական հա­մագործակցության համար», 150 հատ էլ «Մարտական հերթապահության համար» 2-րդ աստիճանի մեդալների մասին է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել