«ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ է և չի ուզում հրաժարվել այդ պաշտոնից, թեև ստիպված է լի­նելու: Բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրեն­քով ամբիոնի վարիչը հռչակվում է վարչական աշխատող, իսկ օրեն­քը պատգամավորին արգելելու է զբաղվել վարչական աշխատան­քով: Մինչև այժմ այն համարվում էր գիտամանկավարժական, որի վրա արգելք չկար: Եվ ահա Մելքումյանն ու «Ծառուկյան» դաշին­քի որոշ պատգամավորներ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրոհել են գիտության և կրթության նախա­րար Լևոն Մկրտչյանին՝ նրան մե­ղադրելով ոչ հավասարակշռված օրենքի նախագիծ ներկայացնե­լու համար: Մկրտչյանն էլ պատ­գամավոր Մարինա Մարգարյանի հարց-մեղադրանքներին ի պա­տասխան՝ հասկացրեց, որ տե­ղյակ է փորացավից՝ ասելով. «Մեր նպատակն է, որ մարդը մի տեղ մի պաշտոն, երեք տեղ էլ այլ պաշ­տոններ չզբաղեցնի, որ մարդը կարողանա կատարել իր հիմնա­կան պարտականությունները՝ գի­տական և վարչական:
Ես 0,25 դրույքով, 0,5 դրույքով ամբիոնի վարիչ չեմ հասկանում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել