Panorama.am-ը գրում է.

Հռոմի իշխանությունները 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն: Այս մասին հայտարարել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հռոմը որոշել է աշխատել Մեխիկոյի հետ առաջին շարքերում, 2024 թվականից դիզելային շարժիչով մասնավոր ավտոմեքենաների օգտագործումը Հռոմի կենտրոնում արգելվելու է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետը:

Այս որոշման  մասին նա հայտարարել է Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցող կլիմայական գագաթնաժողովում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել