Սարատովի շրջաններից մեկում կողոպուտ է տեղի ունեցել, որը կարող էր լիովին հանդիսանալ որպես ֆիլմի սցենար: Առավոտյան ժամը 5-ին մոտ բիզնեսմենը դուրս եկավ շենքից՝ ձեռքին բավականին մեծ գումար, և նրա վրա հարձակում տեղի ունեցավ, բայց կարծես ինչ-որ բան այնպես չստացվեց:

Կողոպտիչը հասցրել էր տղամարդու ձեռքից խլել փողով լի պայուսակն ու փորձել փախչել: Բայց բիզնեսմենը չէր պատրաստվում այդքան հեշտ հրաժարվել իր գումարից․ սկսվեց հետապնդում և ծեծկռտուք: Տղամարդուն օգնության հասավ նրա կինը, ում հագին միայն խալաթ էր և որդին: Միջադեպն արդեն ծիծաղաշարժ ընթացք էր ստացել․ գողը վազում էր՝ ճանապարհին շաղ տալով փողերը:

Նրան բռնել չհաջողվեց, բայց անհաջողակ կողոպտիչը գրեթե ամբողջ գումարը թափել էր ճանապարհի եզրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել