Panorama.am-ը գրում է.

Հայ-հնդկական հարաբերությունները բժշկական կրթության ոլորտում ոչ միայն գործնական դաշտում են, այլև վաղուց փոխակերպվել են մարդկային ջերմ փոխհարաբերությունների, այդ մասին են վկայում, օրինակ, Սայաթ–Նովայի կամ Կոմիտասի հայերեն ստեղծագործությունները կատարող հնդիկ ուսանողները: Այս մասին ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան Հայաստանում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ հանդիպմանը:

Համալսարանից հայտնում են, որ Հնդկաստանից ժամանած դիվանագետը բարձր է գնահատել այն մեծ աշխատանքը, որը կատարում է պետական բժշկական համալսարանը հնդիկ ուսանողների ոչ միայն կրթության, այլև կացության, հանգստի կազմակերպման և այլ հարցերում:

Գիտեշ Սարման երեկ անձամբ է շփվել հնդիկ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ապագա բժիշկներից է տեղեկացել և տպավորված է, որ ուսանողները Հայաստանում բժշկական կրթություն ստանալու գործընթացում որևէ խնդիր չունեն:

ԵՊԲՀ ռեկտորը նշել է, որ հնդիկ ուսանողներն առանցքային դերակատարում ունեն այս համալսարանում: Նրանք աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ, համալսարանական մշակութային կյանքում ակտիվ ներգրավածությամբ:

«Ողջունելի է, որ բժշկական համալսարանն ունի նաև հայի հետ ամուսնացած հնդիկ աշխատակից՝ Ռահուլ Սետհին, ով այժմ սովորում է կլինիկական օրդինատուրայում և համատեղությամբ աշխատում է նաև ԵՊԲՀ նորաբաց Կարիերայի կենտրոնում»,-ասել է Ա. Մուրադյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել