Tert.amLife-ը գրում է.

Փետրվարի 25-ին կայացավ «Դեպի եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ հաղթող դարձավ Սևակ Խանաղյանը։ Մրցույթի շուրջ բազմաթիվ քննարկումներ են ծավալվում։ Այս պահին ամենաքննարկվող հարցն այն է, թե ովքեր էին միջազգային ժյուրիի անդամները։ Tert.am Life-ը ներկայացնում է Հանրային հեռուստաընկերության տրամադրած տվյալները` միջազգային ժյուրիի կազմի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքների վերաբերյալ։

 

Քանի որ ժյուրիի քվեարկության դեպքում եղել են նաև հավասար միավորներ, ինչպես օրինակ, Թամար Կապրելյանի, Գևորգ Հարությունյանի և Ժաննա Դավթյանի, Տյոմի և Սուրեն Պողոսյանի դեպքերում,  Հանրայինից հայտնում են, որ  «Եվրատեսիլ» երգի մրցույթի կանոնակարգի համաձայն ՝ ժյուրիի քվեարկության արդյունքում հավասար քանակությամբ միավորներ գրանցելու դեպքում, նախապատվությունը տրվում է այն մասնակցին, ով ժյուրիի կողմից ստացել է առավելագույն «12» միավորները։ Եթե մասնակիցները չեն ստացել «12» միավոր, նախապատվությունը տրվում է այն մասնակցին, ով ժյուրիի կողմից ստացել է առավելագույն «10» միավորները և այսպես շարունակ մինչև «2» միավոր:

Ներկայացնում ենք , թե ինչպես են ժյուրին և հեռուստադիտողները քվեարկել կիսաեզրափակիչներին և ինչ փոփոխություններ են եղել եզրափակչում։ Օրինակ, Առաջին կիսաեզրափակչում ժյուրիի առավելագույն` 12 միավորը ստացել է «Նեմրան», երկրորդ կիսաեզրափակչում` Սևակ Խանաղյանը։ «Նեմրան» հավաքել է 66 բալ, Սևակը` 59։ Այդ օրերին քվեարկել է ժյուրիի 6 անդամ։ Եզրափակչում Սևակը ստացել է ժյուրիի 12 միավորը, «Նեմրան»` 10։ Այս օրը «Նեմրան» ստացել է ընդհանուր 75 բալ, Սևակը` 84։ Եզրափակչում քվեարկել է ժյուրիի 9 անդամ։

 

Մհերը կիսաեզրափակչում ստացել է ժյուրիի 4 միավորը` 28 բալով։ Թամար Կապրելյանը ստացել է ժյուրիի 5 միավորը։ Նա, Գևորգ Հարությունյանն ու Ժաննա Դավթյանը ունեցել են 31-ական միավոր, սակայն Գևորգը ստացել է 7, Ժաննան` 6, Թամարը` 5 միավոր` վերը նշված սկզբունքով։

 

Կամիլը կիսաեզրափակչում ստացել է ժյուրիի նվազագույն` 1 միավորը` 15 բալով, եզրափակչում նա ստացել է 2 միավոր` 35 բալով։ Կիսաեզրափակչում հանդիսատեսի քվեարկությամբբ նա ստացել է 10 միավոր` 1967 ձայնով, եզրափակչում ևս ստացել է 10 միավոր` 5961 ձայնով։ Հեռուստադիտողների քվեարկությամբ 2 անգամ էլ նա զիջել է Սևակին։ Վերջինս հավաքել է հեռուստադիտողների ձայների, գրեթե, կրկնակին։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել