Ներկայացնում ենք աչքերի տակի մուգ շրջանակների 6 պատճառ՝ քիչ քնելու հետ կապ չունեցող:

Ժառանգականություն
Այս դեպքում դա պայմանավորված է թույլ կապիլյարներով աչքերի շուրջ:

Սթրես
Մշտական լարվածությունը զրկում է էներգիայից, նպաստում է քնի հետ կապված խնդիրների առաջացմանը: Հետևանքը՝ մուգ շրջանակներ: Խնդիրը լուծել կարող են հանգստի տարբեր տեխնիկաները:

Ծերացում
Տարիների ընթացքում ճարպի և կոլագենի պակասն աչքերի շրջակա արյունատար անոթներն ավելի նկատելի են դարձնում:

Մելանինի ավելցուկ
Որքան մաշկի գույնը մուգ է, այնքան ավելի նկատելի կլինեն աչքերի տակի շրջանակները:

Ջրազրկում
Աչքերի տակի մուգ շրջանակները ջրազրկման նշաններից են: Խնդիրը վերացնելու համար ավելի շատ հեղուկ խմեք:

Ոչ ճիշտ սննդակարգ
Սպիտակուցի պակասը և շաքարի ավելցուկը սննդակարգում կարող են նպաստել աչքերի տակ մուգ շրջանակների առաջանալուն: Բացի դրանից՝ մուգ շրջանակների առաջացումը կարող է պայմանավորված լինել ալկոհոլի չարաշահմամբ:

Այս երևույթի այլ պատճառներից են՝ ալերգիան, էկզեման, կոնտակտային դերմատիտը, աչքերի ուժեղ շփումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել