Panorama.am-ը գրում է.

«Գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում շատ լավ բանակցություններ են վարվել,  և Իրանը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել»,- այս մասին այսօր՝ Երևանում անցկացվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իսլամական հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը՝ պատասխանելով հարցին, թե իրանական կողմը բազմիցս ասել է՝  պատրաստ է հարմար գներով գազ մատակարարել Հայաստանին, արդյոք կարո՞ղ են ասել, թե որն է այդ հարմար գինը:

«Ես կարծում եմ՝ մոտ ապագայում բանակցություններ կվարվեն իրանական և հայկական կողմերի միջև: Իրանի կողմից այդ բանակցություններին կմասնակցի Նավթի նախարարությունը, հայկական կողմից՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Կարծում եմ, որ մոտ ապագայում այդ բանակցությունների արդյունքը և լուրը հասանելի կլինի ժողովրդին»,- հայտարարեց Իրանի էներգետիկայի նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել