Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (CHP) փետրվարի 26-ին դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, ըստ որի՝ Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին տեղի ունեցածը հայերի նկատմամբ ճանաչում է որպես ցեղասպանություն:
Կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Օյզթյուրք Յըլմազը Թուրքիայի խորհրդարանում դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը՝ այն որակավորելով պատմության խեղաթյուրում:
«1915թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանություն սխալ է, և մենք դատապարտում ենք այն: Ոչ մի պետություն չպետք է Թուրքիայի պատմությունը օգտագործի իր ներքին քաղաքական հարցերի համար»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Նա նաև կոչ է արել Թուրքիայի կառավարությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն ԱՄՆ Կոնգրեսում մինչև ապրիլի 24-ը չհայտնվի «Ցեղասպանության» մասին բանաձևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել