Փոքրիկ Պոլը ծնողների հետ մեկնել էր հանգստի և իր հետ տուն բերեց հետ ոչ միայն հաճելի հիշողություններ, այլև՝ խխունջ: Բանն այն է, որ խխունջին իր հետ նա լրիվ պատահական էր բերել: Հանգստավայրում նա ընկել էր խոտերի մեջ, ծնկների վրա:

Մեկ շաբաթ անց նրա ընկնելու պատմությունը մոռացվեց, բայց տղան կրկին ընկավ և վնասեց աջ ծունկը: Այդ դեպքից հետո նրա ծունկն ուռեց և կարմրեց: Մայրը նրան անմիջապես հիվանդանոց տարավ, ուր վերցրին բորբոքված մաշկի մասնիկը:

Նշանակված հակաբիոտիկներից հետո ծունկը սկսեց լավանալ, բայց դա դեռ վերջը չէր: Մի քանի օր անց երեխան կրկին ընկավ, և նրա վերքից սկսեց հեղուկ գալ: Մայրը բացեց վերքը, և որքան մեծ էր նրա զարմանքը, երբ հեղուկի հետ վերքից դուրս եկավ փոքրիկ քարի պես մի բան: Ուշադիր նայելուց հետո կինը հասկացավ, որ դա խխունջ է:

Տղայի հայրը կարծում է, որ առաջին անգամ ընկնելու ժամանակ երեխան կպել է խխունջի բնին և իր հետ վերցրել նրա ձվերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել