Ամերիկացի գիտնականները վստահ են, որ չափազանց շատ սուրճը վատ է անդրադառնում նյութափոխանակության վրա: Նրանց այս ուսումնասիրության արդյունքները հակասում են նախկին ուսումնասիրություններին, ուր ասվում էր, որ սուրճը նպաստում է երկարակեցությանը: Ուսումնասիրության 16 տարվա ընթացքում 2500 մահ է գրանցվել:

Մեծ մասը կապված էին սրտային խնդիրների հետ: Մասնակիցները, ովքեր շատ էին սուրճ խմում, ավելի հակված էին ծխելուն, և նրանց սրտերն այնքան էլ առողջ չէին: Շաբաթվա մեջ 28 բաժակից ավելի սուրճ խմող մարդկանց մոտ մահվան ռիսկն ավելի մեծ է:

Նրանք չգիտեն՝ ինչու է հասուն մարդկանց վրա սուրճն այդպիսի ազդեցություն թողնում: Բայց և վկայում են, որ այն լավ է անդրադառնում ուղեղի վրա, իջեցնում է սթրեսի հակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել