Yerkir.am-ը գրում է.

2017-ի վերջին ամիսներին և ընթացիկ տարվա սկզբներին Ռուսաստանում, Ուկրաինայում և Վարստանում կարմրուկի հիվանդացության աճ էր նկատվում: Անգամ մի շարք դպրոցներ Ուկրաինայում ժամանակավորապես դադարեցրել են դասերը՝ վարակի տարածվածությւոնը կանխելու համար: Հայաստանում, բարեբախտաբար, նման միտում չի նկատվում, սակայն օրերս Հայաստանում կարմրուկով հիվանդացության մեկ դեպք է գրանցվել:

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վարակվածը 42-ամյա մի տղամարդ էր: «Տղամարդը վարակվել էր Ռուսաստանից ժամանած իր հյուրերի հետ շփման հետևանքով: Մեծ միջոցառում էր կազմակերպված եղել և միայն այդ տղամարդն է վարակվել, քանի որ պատվաստված չի եղել: Հսկողություն, ստուգումներ ենք իրականացրել նաև նրանց, հետ ովքեր շփվել են վարակված տղամարդու հետ, սակայն ոչ մեկի մոտ դեռ հիվանդացության դեպք չի գրենցվել»,-ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում է կարմրուկով վարակված տղամարդուն, ապա, ըստ Սահակյանի, նա արդեն իսկ ապաքինվում է.«Բուժումը մի փոքր երկար տևոց գրեթե մեկ ամիս: Սակայն, բարեբախտաբար, հիվանդության հետևաքնով որևէ բարդություններ չեն առաջացել»:

Սահակյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում կարմրուկի լայն տարածման այդքան մեծ վտանգ չկա, քանի որ պատվաստումների ընդգրկվածությունը բարձր է՝ 97-98 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել