Panorama.am-ը գրում է.

«Քաղաքական գործընթացները մեծ հարված ստացան, երբ տեղի ունեցավ  թուրքական ագրեսիան Սիրիայի դեմ՝ Աֆրինի ուղղությամբ ակտիվացման հետ պայմանավորված»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ուենցող վերջին զարգացումներին:

Նրա խոսքով՝ սա բայացահայտ ագրեսիա էր, բայց ցավոք, աշխարհը սրա վրա աչքերը փակեց. «Որևիցե լուրջ դատապարտում թուրքական գործողությունների նկատմամբ ոչ գերտերությունների կողմից, ոչ միջազգային հանրության կողմից չեղավ»:

Չնայած սրան՝ թուրքագետը նկատեց, որ կան դրական միտումներ, որոնցից մեկը ՄԱԿ-ի ընդունած բանաձևն է՝ 30-օրյա հրադադարի հետ մասին:

«Սա հուսադրող է: Ես սա կապում եմ ամերիկյան և ռուսական կողմերի՝ որոշ առումով համաձայնության գալու և այդ համաձայնությունը պահպանելու հետ: Սկսվում է կարմիր գծերի իրադրություն Սիրիայում, եթե այդ գիծն անցնում են, տեղի են ունենում զինված բախումներ: Կարծես թե դեռևս հնարավորություն կա Թուրքիայի ագրեսիան որոշակի շրջանակների մեջ պահելու»,- ասաց Սաֆրաստյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել