Այս բանտը գտնվում է Արիզոնա նահանգում և կոչվում է Estrella: Սա կանանց միակ գաղութն է, որտեղ կանայք աշխատում են միասին, բայց միևնույն ժամանակ կապված են շղթայով: Նման համակարգ գործել է տղամարդկանց գաղութներում, բայց հիմա անցել է նաև կանանց մոտ:

Իսկ Estrella բանտում այս համակարգը հաստատվել է, քանի որ ԱՄՆ-ում տղամարդիկ և կանայք հավասար իրավունքներ ունեն, և նման դեպքում նրանց միջև խտրականություն ևս չպետք է լինի: Այս համակարգը չի վերաբերում միայն այն կանանց, ովքեր ունեն թեթև մեղադրանքների պատիժ:

Այս դեպքում նրանց պատիժը բավականին ծանր է: Կալանավորներն այս համակարգն ընտրում են ինքնակամ, քանի որ այն մեկ ամիս անցնելուց հետո կարող են տեղափոխվել ընդհանուր բանտ, ուր պայմանները շատ ավելի մեղմ են:

Նրանք իրար շղթայված են ընդհանուր շղթայով, զբաղվում են մաքրությամբ, հավաքում են աղբը, հուղարկավորում են մահացած թափառականների մարմինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել