Ամերիկյան մասնագետները հայտարարել են, որ գլոբալ տաքացումը կպահպանի Երկրի խմելու ջուրը: Այդպիսի եզրակացությունների են եկել ուսումնասիրելով, թե ինչպես է կապված ջերմաստիճանի բարձրացումը մակերեսային ջրերի աղային քանակի փոփոխության հետ: Այդ մասին տեղեկացնում է grifonsoft.ru-ն:

Մասնագետները նշում են, որ վատագույն կանխատեսումներով՝ խմելու ջուրը կարող էր անհետանալ մի քանի տասնամյակի ընթացքում: Սակայն իրավիճակը կարող է փոխվել: Երկրաբան Քրիսթինա Գաչեսը եզրակացություններ է արել, համաձայն որոնց՝ քաղաքների շրջակայքում գտնվող գետերն ու լճերը ավելի աղի են դառնում կապված ճանապարհային աղի անընդհատ օգտագործման հետ: Քիմիական նյութերը ներխուժում են ընդերք, ինչից հետո հայտնվում են ջրերում՝ վերացնելով դրանց կիրառելիության մակարդակը:

Սակայն, շնորհիվ գլոբալ տաքացման հնարավոր կլինի ամեն բան կարգավորել: Եթե սկսի ավելի քիչ ձյուն տեղալ, ապա ճանապարհային աղը նույնպես պետք չի լինի, ինչի շնորհիվ խմելու ջուրը անվնաս կմնա: Թեպետ դա չի լինի մոտակա տարիներին: Ենթադրաբար՝ գլոբալ տաքացումը կարող է ազդել 2040-ից մինչև դարավերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել