Եթե կարծում եք, որ ծանրաքարեր բարձրացնելով մարզվելը շատ դժվար է, ապա փորձեք այն անել մեկ ձեռքով՝ սեփական մաշկի վրա զգալու, թե ինչպես է իր նպատակներն իրականացրել ամերիկուհի այս բոդիբիլդերը։

Կալիֆորնիայում բնակվող 24-ամյա Դևին Քոֆինն լույս աշխարհ է եկել առանց վերին վերջույթի՝ ձախ թևի։ Հարցազրույցների ժամանակ նա բազմիցս նշել է, որ մանուկ հասակում շատ էր նեղվում իր պակասությունից, մանավանդ, որ միշտ արժանանում էր անծանոթների տարօրինակ հայացքներին։

I

Աղջիկը միշտ երազել է սպորտով, հատկապես բոլիբիլդինգով զբաղվելու մասին, սակայն մարզվել սկսել է միայն 2013 թվականին։ «Միանգամից այսպես ասած կախվածություն ձեռք բերեցի սպորտի հանդեպ։ Երբ մարզվում եմ, ինձ ավելի լավ եմ զգում, կարծես վերևից ազատություն իջնի վրաս»։

Nothing holde

Քոֆինի կյանքը միշտ լի է եղել դժվարություններով՝ սկսած մանկությունից մինչ այսօր։ «Եթե մյուսները բողոքում էին, որ ծանրաձող կամ ծանրաքար երկու ձեռքով բարձրացնելը շատ դժվար է, ապա ինձ համար այդ դժվարությունը կրկնապատկվում էր, քանի որ ես այդ ամենն անում եմ մեկ ձեռքով։ Երկար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր ես շատ ավելի երջանիկ եմ։ Նաև ուրախ եմ, որ կարողանում եմ ոգեշնչել ֆիզիկական արատներ ունեցող այլ մարդկանց էլ, քանի որ մեր օրերում մարդիկ իսկապես մոտիվացիայի կարիք ունեն»։

Social medi

Ֆիթնեսի վարպես Քոֆինն ինստագրամում 14,000-ից հետևորդներ ունի, ովքեր ոչ միայն աջակցում են նրան, այլ նաև ներշնչվում նրա հրապարակած լուսանկարներից։ Նրա պատմությունը շատ լավ օրինակ է բոլորի համար՝ հասկանալու, որ երազանքներն իրականացնելու համար բավական է միայն ցանկություն, քանի որ այդ դեպքում ամեն անհնար բան կդառնա հնարավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել