Armsport.am-ը գրում է.

Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շիրակը» վերադարձել է հայրենիք և առաջնության գարնանային մրցափուլին կշարունակի նախապատրաստվել Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում:

Այս մասին հայտնում է «Շիրակի» մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` Թուրքիայի հավաքի ընթացքում «Շիրակը» երեք ստուգողական հանդիպում է անցկացրել:

Առաջին խաղում Վարդան Բիչախչյանի սաները 0:3 հաշվով պարտվել են ուկրաինական «Կարպատիին», երկրորդում` 1:5 հաշվով զիջել են լեհական «Պոդբեսկիդձեին», իսկ վերջին խաղում նվազագույն հաշվով հաղթել են ղազախական «Տարազին»:

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը կվերսկվի փետրվարի 28-ին: Այդ օրը «Շիրակը« Երևանում կմրցի «Ալաշկերտի» հետ: Խաղի մեկնարկը 14:00-ին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել