Operativ.am -ը գրում է

Հնդկաստանում 7 ժամ տևած վիրահատության ժամանակ հեռացրել են 31-ամյա Սանտալու Պալուի գլխի ուռուցքը, որը կշռել է մոտ երկու կիլոգրամ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «AFP»-ին:

Բժիշկների փորձով՝ գլխի ուռուցքն այնքան մեծ էր, որ թվում էր, թե տղամարդը երկու գլուխ ունի՝ մեկը մյուսի միջից աճած: Վիրահատությունից հետո նորագոյացությունը կշռել են, այն կշռել է 1.87կգ: Սա բժիշկներին թույլ է տվել ուռուցքն անվանել աշխարհում ամենամեծը, որը երբևէ հեռացվել է կենդանի հիվանդի մոտ:

«Դա չափազանց դժվար վիրահատություն էր»,- հայտնել է Մումբաիի հիվնդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքի ղեկավար Տրիմուրտի Նադքարնին:

Նշվում է, որ մինչև վիրաբուժական միջամտությունը տղամարդը նորագոյացության պատճառով շատ վատ տեսողություն ուներ: Բժիշկները հույս ունեն, որ այն այժմ կլավանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել