Լեհ դայվեր Բարտոշ Լուկասիկը Հարավային Աֆրիկայում ենթարկվել է հսկայական մուրենայի հարձակմանը։ Տեղի ունեցածի տեսագրությունը նա տեղադրել է YouTube-ում։

Երիտասարդը ուսումնասիրելիս է եղել մարջանի խութը, երբ հանկարծ նրա առջև երկու մուրենա է հայտնվել։ Նրանցից մեկը սկզբում սպառնալի բացել է երախը, իսկ հետո հարձակվել է տղամարդու վրա։

Զբոսաշրջիկին հաջողվել է պոկվել գրոհող ձկից։ Նա նշել է, որ ձկներին չի սադրել և նրանք առանց պատճառի են հարձակվել իր վրա։

Մուրենաները օձաձև ձկներ են՝ մինչև 1,5 մետր երկարությամբ և 50 կիլոգրամ քաշով։ Մուրենայի խայթոցը մարդու համար թունավոր չէ, բայց շատ ցավոտ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել