Panorama.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանդիպում էր լրագրողների հետ, և Panorama.am-ը հատուկ էր մոտեցել մի շարք խնդիրների:

Նախ հիշեցինք, որ Ն. Սարգսյանը վերապատրաստման կուրսեր է անցել Մարսելում («Հակասեյսմիկ Ճարտարապետություն» ): Թե ինչպես է ՀՀ այլ քաղաքներում՝ այնքան էլ տեղյակ չենք, բայց Երևանում Ն. Սարգսյանի  ղեկավարությամբ նախագծած շենքերը կարելի է ճանաչել նաև փակ աչքերով՝ դրանք բոլորը իրար նման են:

Մեր այսօրվա հարցադրումներն էին.
Արդյո՞ք երաշխավորված են նորակառույց շենքերի սեյսմիկ կայունությունը հանրապետությունում՝ մանավանդ աղետի գոտում: Ի դեպ՝ աղետի գոտում դադարեցվել է բնակարանահատկացման պետական ծրագիրը: Ինչ վիճակ է այսօր, արդյոք՞ քսան ու ավելի տարի հետո հնարավոր եղավ ծրագիրը իրականացնել: Ոչ՝ ինչու:

Մայրաքաղաքի հետ կապված՝ նկատենք օրինակ, որ Արգիշտի փողոցի նորակառույցների կողքի ասֆալտը ժամանակի հետ իջել է: Հիշենք, որ թամանյանական Երևանի հետ կապված կար պնդում, որ Երևանի կենտրոնը պետք չէ ծանրաբեռնել հողերի բնույթի հետ կապված: Կատարվու՞մ են պարտադիր գեոդեզիստական չափումներ և կրկնեմ հարցս՝ որքանով են երաշխավորված նորակառույց շենքերի սեյսմակայությունը:

«Նորակառույց շենքերի սեյսմակայությունը համեմատելի եզր անգամ չունի խորհրդային տարիներին կառուցված շինությունների հետ»,-  պատասխանելով  սեյսմակայունության մասին Panorama.am-ի հարցին՝  գնահատեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Իսկ թե որքանո՞վ են երաշխավորված և ի՞նչ տարբերություն կա խորհրդային տարիներին կառուցվածների հետ, ասաց. «Սեյսմիկ նորմերը շատ խստացված են Հայաստանում, այն տարիներին հիմնականում չէին կառուցում միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, կառուցում էին հիմնականում հավաքովի կոնստրուկցիաներ, դրանք ձեզ հայտնի պանելային շենքերն են։  Վերջին քսան տարիներին այդպիսի շենքեր չեն կառուցվել Հայաստանում, իսկ միաձույլ երկաթբետոնե կառույցները շատ կայուն են, ամուր են, առհասարակ ենթակա չեն քանդման, բարձր սեյսմիկ հարվածի դեպքում դրանք դեֆորմացվում են, բայց ոչ փլուզվում կամ քանդվում։ Շինարարական որակի և սեյսմակայության մասով բոլոր նորակառույցները համապատասխանում են սեյսմիկ ապահովության նորմաներին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել