Armsport.am-ը գրում է.

Ռուս մարզիկների շուրջ դոպինգային սկանդալը շարունակում է թափ հավաքել:

Ռուս բոբսլեյիստուհի Նադեժդա Սերգեևան կասկածվում է դոպինգ օգտագործելու մեջ,- հայտնում է «Eurosport»-ը:

Հաղորդվում է, որ այս անգամ խոսքը Մելդոնիումի մասին չէ, մարզուհին օգտագործել է սրտային պրեպարատ:

Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի բոբսլեյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Զուբկովը:

Նշվում է նաև, որ դրական դոպինգ-թեստից օրեր առաջ թեստը բացասական արդյունք է տվել:

Փհենչհան-2018-ում Սերգեևան իր զույգի հետ զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել