Ներկայացնում ենք Վալենտինա Իսաևային, ով 11 տարեկանում երեխա ունեցավ Հաբիբ Պատախոնովից:

Աղջիկը հղիացավ 17 տարեկան տղայից, ով Ռուսատսան էր գնացել Տաջիկստանից՝ աշխատելու: Այդ ժամանակ այդ պատմությունը մեծ արձագանք գտավ հանրության մեջ: Երիտասարդը Վալյայի տատի տունն էր վարձել: Նրանք այդպես էին ծանոթացել:   Անտոնինա Ալեքսանդրովնայի համար, իր խոսքով, անհասկանալի էր՝ փոքր թոռնուհին ինչպես էր հայտնվել երիտասարդի անկողնում: Սիրահարներն ասում էին, որ երբ հարցը հասել էր ինտիմին, իրենք ենթադրել չէին կարող, որ ամեն ինչ կարող էր հղիությամբ վերջանալ:

2005 թ. զույգն աղջիկ ունեցավ․ նրան անվանեցին Ամինա: Դեպքից հետո տաջիկ երիտասարդին մեղավոր ճանաչեցին ՌԴ Քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածով (անչափահասների գայթակղելու մասին): Դատարանը նրան  պայմանական 3 տարվա ազատազրկում նշանակեց:

Հղիության ընթացքում Վալյան չէր ուզում պառկել պահպանության համար, բայց տատը և բժիշկները նրան համոզեցին մասնագետների հսկողության տակ մնալ, այլապես փոքրիկը կարող էր չծնվել:

Երբ աղջիկը 18 տարեկան դարձավ, պաշտոնապես ամուսնացավ Հաբիբի հետ: 2013 թ. հունվարին ծնվեց զույգի տղան՝ Ամիրը:

Զույգը Դմիտրի Շեպելյովի «Իրականում» հաղորդման հյուրն էր: Վալենտինան գնացել էր օգնություն խնդրելու: Նա բացահայտեց ցնցող ճշմարտությունն ընտանեկան կյանքի մասին և խոստովանեց, որ ամուսինն իրեն ծեծում է:

Վալյան որոշել էր հեռանալ ամուսնուց, ինչի մասին հայտարարեց Առաջին ալիքի եթերում: Նա պատմեց, որ վախենում է իր կյանքի և երեխաների ճակատագրի համար: Ծրագրի եթերում Հաբիբը խոստովանեց, որ բազմիցս ձեռք էր բարձրացրել կնոջ վրա:

Վալենտինան հայտարարեց, որ մեկ տարուց ավել հարաբերություններ ունի տղամարդու հետ, ով պատրաստ է իրեն պաշտպանել:

«Մենք բարդ հարաբերություններ ունենք: Ես քեզնից վախենում եմ: Վախենում եմ՝ հետո ավելի վատ լինի: Ես այլևս այսպես չեմ կարող: Ես քեզ ասել էի, որ քեզ չեմ սիրում և քեզնից կբաժանվեմ»,- դիմեց Վալյան Հաբիբին:

Թեև ծրագրի վերջում Հաբիբը կնոջը խոստովանեց, որ սիրում է, Վալյան վճռական էր տրամադրված: Հաբիբը պնդում էր, որ երեխաներն իր հետ մնան:

Պատախոնովը կնոջն առաջարկեց տուն գնալ միասին, բայց Իսաևան հրաժարվեց. «Ես այլևս չեմ մնա այս մարդու հետ, չեմ գնա նրա հետ: Տուն կվերադառնամ, երբ նա այնտեղից հեռանա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել