«Դաշնակցությունը չի բացա­ռում հետագայում ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու շուրջ «Ծառուկյան» խմբակցու­թյան հետ կոնսենսուսի գալու հնարավորությունը, չնայած ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների, պաշտպանու­թյան մշտական հանձնաժողո­վում ՀՅԴ խմբակցության պատ­գամավոր Անդրանիկ Կարապե­տյանը դեմ էր քվեարկել «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրինագծին: «Կոնսենսուսի թեման պետք է ճշտվի, կրկին նույն Նախագծի ներկայացումը իմաստ չունի: Մենք ասում ենք, որ էդ կոնսենսուսի առարկան այնպես պիտի որոշվի, որ այդ կոնսենսուսի առարկան հնարավոր լինի: Կոնսենսուս նշանակում է համախոհություն, նշանակում է՝ մնացած բոլոր կողմերը պետք է համաձայնեն քո մոտեցման հետ, այլ ոչ թե ես մի բան ասեմ, հետո էլ ասեմ՝ միացեք, այդ ձևով կոնսենսուս չի լինում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել