Դերասաններ Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի ընտանիքում համալրում է սպասվում. շուտով կծնվի նրանց առաջնեկը: Զույգը դեռ չի շտապում հրապարակել երեխայի սեռը, փոխարենը BlogNews.am-ի հետ զրույցում Աննաn մանրամասներ է պատմել հղիության և Մովսեսի արձագանքի մասին:

«Բալիկ ունենալը միշտ ցանկալի է եղել մեզ համար: Երբ էլ լիներ, մեզ համար այդ նորությունը սպասված է: Հիմա միայն ուրախ եմ կարգավիճակիս համար: Ամուսնությունից հետո մեկ տարի տրամադրել եմ ամուսնուս և, այսպես ասած, ամուսնական կյանքին: Իսկ հիմա արդեն զգում եմ, որ պատրաստ եմ մայր դառնալ և կողքիս երրորդ մարդ ունենալ»,- պատմում է Աննան։  

Ամուսնուն` Մովսեսին, հատուկ անակնկալով չի հայտնել լուրը, ամեն ինչ շատ պարզ և միանգամից է եղել. «Ինչքան էլ որ ուզում էի անակնկալ ձևով հայտնել լուրը, չստացվեց: Հենց իմացել եմ, միանգամից ասել եմ: Բնականաբար, ասելուցս հետո զարմացած նայում էր, և  այդ պահին զգացի, որ նա աշխարհի ամենաերջանիկ մարդն է: Նա ավելի հուզված էր, քան ես»:

Աննան նշում է, որ բավականին թեթև հղիություն է տանում, ինչը չի խանգարում մասնակցել նկարահանումներին. «Մովսեսը բավականին ուշադիր է իմ հանդեպ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: Կարծում եմ` հղիները համաձայն կլինեն ինձ հետ, քանի որ այս փուլում կրկնակի ես զգում ուշադրության կարիքը: Փոքրիկ քմահաճույքներ անում եմ իհարկե, բայց սննդի առումով հատուկ պահանջներ չունեմ»:

Զրույցի վերջում Աննան նշեց, որ ցանկանում է իր բալիկին առողջություն և բոլորին ցանկանում նման ուրախություն:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի             

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել