«ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը հայտնվել է դատարանում: «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին «Երևանի կոնյակի գոր­ծարան» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՄԱՊ» ՓԲԸ-ի՝ պահանջելով բռնագանձել մոտ 91 մլն դրամ:

 

Դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդությունը, իսկ այս գործով նախնական դատական նիստը կանցկացվի մարտի 6-ին: Թե կոնկրետ ի՞նչ գումարի մա­սին է խոսքը՝ պարզ չէ. «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց ճշտել: Այս գործով դատավորն է էդգար Հովհաննիսյանը: Փաստորեն, պատգամավոր չդառնալուց հետո Ալիկ Պետրոսյանի գործերը սկսել են վատանալ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել