Մայիսի մեկը մի ժամանակ տոն էր... Աշխատող մարդը բոլոր ժամանակներում էլ հարգանքի ու մեծարանքի է արժանացել: Հիմա աշխատողները քիչ են` աշխատատեղ չկա: Ու հայերը աշխատանք որոնում են օտար ափերում` ապահով դարձնելով ընտանիքը, բայց ոչ հայրենիքը: Հայրենիքում էլ կարգախոսը կա, բայց դա բոլորին չի վերաբերում, միայն մի կուսակցության` այն էլ դարձյալ ոչ բոլոր անդամներին: Ապահով Հայաստանը այս դեպքում նշանակում է ապահովել մի փոքր խմբի բարեկեցությունը և անվտանգությունը: Էլի անկեղծ են, այդ փոքր խումբը իրեն ապահով կարող է զգալ միայն այսօրվա Հայաստանում, այն էլ եթե իրենք իշխանություն են, ու եթե հանկարծ այդ խմբի անդամը զրկվում է պետական պաշտոնից, ամիջապես հայտնվում է լուսանցքում: Գայլերի օրենքն է` «թույլին՝ ոչինչ, ուժեղին՝ ամեն ինչ» սկզբունքով: Մի ժամանակ աշխատում էր բնակչության 80 տոկոսը, հիմա երևի հենց 20 է աշխատում: Ուստի, տոն չի լինի կամ էլ կլինի փոքրամասնության համար: Ցավալի իրողություններ են, որոնց հանրագումարը և արդյունքը դառնում է աղքատությունը, սոցիալական անարդարությունը, հուսալքությունը և արտագաղթը…. իսկ որևէ մեկը մտածո՞ւմ է աշխատատեղ ստեղծելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել