operativ.am-ը գրում է 

ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները‚ բացի ԱՄՆ-ից‚ անցել են քննարկումների՝ համընդհանուր համաձայնագիր՝ միգրացիայի և փախստականների ուղղությամբ: Այս փաստաթուղը ենթադրում է «անվտանգ‚ համակարգված և օրենքների վրա հենված» միգրացիայի ստանդարտներ: Korrespondent.net-ը հայտնում է‚ որ քննարկումները պլանավորվում է ավարտել 2018 թվականի վերջին:

«Մենք ընտրություն չունենք՝ միգրացիոն հոսքեր ընդունել կամ արգելելու առումով: Խոսքը գնում է նրա մասին‚ որպեսզի գտնենք համաշխարհային որոշում՝ այս համաշխարհային ֆենոմենի համար»‚ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նախագահ Միրոսլավ Լայչակը՝ Նյու Յորքում դեբատների բացման ժամանակ:

Հատկանշական է‚ որ ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել քննարկումներին: Դեռևս հունվարին պետությունը հայտնել էր‚ որ ՄԱԿ-ի պլանները չեն համապատասխանում ամերիկյան միգրացիոն քաղաքականության հետ:

Համաձայնագրի մշակման շրջանակներում պլանավորված է քննարկումների 6 ռաունդով՝ մեկ ռաունդ ամեն ամսվա համար՝ մինչև հուլիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել